Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Արագածոտնի մարզում քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը «չնախատեսված» կանգառ կատարեց Քուչակում և դասաժամին մայրուղում հավաքված դպրոցականներին քարտեզներ և թխվածքաբլիթներ նվիրեց։
ՔՊ-ի քարոզչական շապիկներով երկու կին հայտարարեցին, որ ցանկանում են լուսանկարվել Փաշինյանի հետ։ Նրանցից մեկը փորձեց մեջքից գրկել Փաշինյանին՝ լուսանկարվելու նպատակով, բայց թիկնապահը բռնեց նրա ձեռքը՝ թույլ չտալով դիպչել Փաշինյանին։
Փաշինյանն էլ կնոջը հարցրեց. «Բա Ապարան չե՞ք գալու»։
Ապարանում արդեն նույն կանայք կրկին մոտեցան Փաշինյանին՝ ասելով. «Մենք հասանք»։
Հավաքի ժամանակ քաղաքացին Փաշինյանին հարցրեց, թե նորմալ է գնահատում, որ դասաժամին դպրոցականներ են մասնակցում քարոզչական հավաքին։
Հիշեցնենք, որ ինչպես Քուչակում, այնպես էլ Ապարանում հիմնականում հավաքված էին դպրոցականներ՝ որոնց մեծ մասը ճանապարհներին 3 մետր ինտերվալով դրոշակներ էին պահում։
