Տուգանքը մեր պետական բյուջեում արդեն պլանավորված եկամտի աղբյուր է. Մարուքյան
Քաղաքական
11:34 13/05/2026
Հայաստան

Տուգանքը մեր պետական բյուջեում արդեն պլանավորված եկամտի աղբյուր է. Մարուքյան

«Ամեն տարի մեր ժողովուրդը միլիարդավոր դրամի տուգանքներ է վճարում։ Տուգանքը մեր պետական բյուջեում արդեն պլանավորված եկամտի աղբյուր է։ Հայաստանի քաղաքացուն տուգանելը պլանավորված եկամտի աղբյուր է»,-«Լուսավոր Հայաստան» կուսակցութան՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մոտ ակցիայի ժամանակ ասել է կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։ 

Նա շարունակել է. «Մարդիկ իրենց տանն ապրում են, բայց այդ տունն արդեն աճուրդի է դրված։ Օրինակ` մեքենադ վարում ես, մեկ էլ պարեկը կանգնեցնում է, ասում՝ ձեր մեքենան հետախուզվում է։ Հետո պարզվում է, որ մի 5000 դրամի պատճառով, դատարանների ու դատական վերահսկողության, իրական արդարադատության բացակայության պատճառով էս մարմինը հետախուզում է հայտարարել մեքենայիդ նկատմամբ, 5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանքներ է դրել»:

Է. Մարուքյանն ընդգծել է, որ Հայաստանում ոչ թե մարդն է կենտրոնական արժեք, այլ մարդը շարունակում է մնալ տուգանքի մատերիալ։ 

«Մարդուն տուգանում են, գույքը խլում, պետություն չկա, որ մարդուն պաշտպանի, կանգնի քաղաքացու կողքը։ Հունիսի 7-ին այս սարսափը կասեցնելու, ամեն ինչ փոխելու հնարավորություն կա»,- ասել է Մարուքյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տուգանքը մեր պետական բյուջեում արդեն պլանավորված եկամտի աղբյուր է. Մարուքյան