Թրամփը հնարավոր է համարել, որ Վենեսուելան կարող է դառնալ ԱՄՆ-ի 51-րդ նահանգը
Քաղաքական
09:55 13/05/2026
Աշխարհ

Թրամփը հնարավոր է համարել, որ Վենեսուելան կարող է դառնալ ԱՄՆ-ի 51-րդ նահանգը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան դիտարկում է որպես ԱՄՆ պոտենցիալ 51-րդ նահանգ։ Այս հայտարարությունն արել է Fox News-ի եթերում՝ քննարկելով ամերիկյան նավթային ընկերություններին Վենեսուելայում ներդրումներ կատարելու հեռանկարը։

Դ.Թրամփը որպես իր մոտնիվացիա նշել է Վենեսուելայի մոտ 40 տրիլիոն դոլարի նավթային պաշարները: Նա նաև պնդել է, որ վայելում է իր ժողովրդականությունը երկրի քաղաքացիների շրջանում: 

«Վենեսուելան սիրում է Թրամփին», - ասել է նա:

Fox News-ը նշել է, որ  Վենեսուելան ԱՄՆ նահանգի վերածելու համար Ամերիկայի նախագահը պետք է ստանա Վենեսուելայի Կոնգրեսի համաձայնությունը։

kommersant.ru-ի հաղորդմամբ, Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը, մեկնաբանելով Դոնալդ Թրամփի հայտարարությունը, ասել է, որ Կոնգրեսը երբեք նման հարց չի քննարկի, քանի որ երկրի բնակիչները գնահատում են իրենց անկախությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը հնարավոր է համարել, որ Վենեսուելան կարող է դառնալ ԱՄՆ-ի 51-րդ նահանգը