Դատարանն արգելեց Խաչիկ Գալստյանի գործով վկաների հարցաքննությունը ուղիղ հեռարձակել
Իրավունք
12:08 14/05/2026
Հայաստան

Դատարանն արգելեց Խաչիկ Գալստյանի գործով վկաների հարցաքննությունը ուղիղ հեռարձակել

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի գործով այսօրվա նիստին հարցաքննվում են վկաները։

Դատարանն արգելեց ուղիղ հեռարձակել վկաների հարցաքննությունը։

Նախքան դատական նիստը Խ.Գալստյանի պաշտպան Արսեն Բաբայանը լրագրողներին ասել էր, որ այսօր պետք է հարցաքննվեն վկաները։

Հիշեցնենք, որ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին ՀԿԿ-ն մեղադրում է 2025 թ. նոյեմբերի 16-ին Վաղարշապատում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ժամանակ, իբր, ընտրողներին ընտրակաշառք բաժանելու մեջ: Գալստյանը կալանավորվել է 2025թ․ դեկտեմբերի 30-ին։ Փետրվարի 26-ին դատարանի որոշմամբ, Խաչիկ Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքի։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատարանն արգելեց Խաչիկ Գալստյանի գործով վկաների հարցաքննությունը ուղիղ հեռարձակել