Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ի՞նչ ուներ Նիկոլը իշխանության գալու առաջին օրերին, որ չունեն ներկայիս ընդդիմադիր ու «ընդդիմադիր» թեկնածուները։ Ժամանակ։ Ու եթե Ձեզ թվում է, թե Նիկոլը իշխանության եկավ Գյումրիից Երևան քայլելով, ուրեմն դրան նախորդող 10 տարիներին կոմայի մեջ եք եղել։
Նիկոլը 2018-ին պատրաստվել էր 10 տարի շարունակ, պատրաստվել էր հետևողականորեն, ֆինանսավորվել էր տարատեսակ ուժերի կողմից ու որ ամենակարևորն է, հակառակ ճակատից չէր ստանում համարժեք պատասխան։ Այդ ժամանակը հիմա ոչ մի քաղաքական ուժ չունի։ Այս տեմպերով 10 տարի հետո Հայաստանից մնալու են միայն հիշողություններ։