Խուզարկում են բլոգեր Արտակ Ավետիսյանի տունը
Իրավունք
16:51 14/05/2026
Հայաստան

Խուզարկում են բլոգեր Արտակ Ավետիսյանի տունը

Քիչ առաջ իրավապահները խուզարկություն են սկսել երեկ ձերբակալված բլոգեր Արտակ Ավետիսյանի տանը։  Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա այս պահին մեկնում է Շենգավիթ՝ ներկա լինելու խուզարկությանը։

Մելիքյանն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր  քննիչի աշխատասենյակից իր հետ կապ է հաստատել բլոգեր, քաղաքական պատճառներով ձերբակալված Արտակ Ավետիսյանը և խնդրել ստանձնել իր պաշտպանությունը։

«Ես քննիչին տվեցի համաձայնությունս՝ ելնելով քաղաքական հետապնդման ենթարկվող քաղաքացուն մենակ չթողնելու նկատառումից։ Քննիչն ինձ տեղեկացրեց, որ ըստ ամենայնի՝ շուտով դատարան կներկայացվի Արտակի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդություն»,-հայտն ել էր նա։

Մելիքյանը նշել է, որ Ավետիսյանը մեղքը չի ընդունում։ Քննիչը տեղեկացրել է, որ ամենայն հավանականությամբ միջնորդություն կներկայացնեն դատարան՝ խափանման միջոցի հետ կապված, թե երբ կնշանակվի դատական նիստը, Մելիքյանը դեռ չգիտի։

«Մարդն ունի քաղաքական հայացքներ, ո՞րն է սահմանագիծը խոսքի ազատության ու ատելության»,-ընդգծեց Մելիքյանը՝ նշելով, որ Ավետիսյանի խոսքում վիճահարույց բան չի տեսել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder