Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա, սակայն անգամ մեծ փողերը չեն օգնում, որ մայրաքաղաքում ՔՊ-ի նկատմամբ քաղաքացիները գոնե լոյալություն դրսևորեն։
Մի քանի օր առաջ գրել էինք, որ վուլգար արտաքինով կանանց մայրաքաղաքի թաղերից մեկում բնակիչները, բառի բուն իմաստով, վռնդել են` թույլ չտալով, որ ՔՊ-ի բուկլետները բաժանեն, քարոզչություն անեն։
Մեզ ասացին, որ բուկլետ բաժանողներից յուրաքանչյուրին 200-250 հազարական դրամ են տալիս` որպես վարձատրություն։ Փաստորեն, իշխող թիմը, որ հազարավոր կուսակիցներ և համակիրներ ունի, իրականում նրանք ոչ թե գաղափարակիցներ են, այլ մեծ մասը՝ վարձու աշխատողներ, որոնք այս շրջանում ուզում են մի քանի դրամ փող աշխատել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։