Ցանկությունը մեծ է, որպեսզի արդարությունը վերականգնված լիներ և մեզ հետ լիներ Սամվել Կարապետյանը․ Տիգրան Սարդարյան
Քաղաքական
19:31 14/05/2026
Հայաստան

Ցանկությունը մեծ է, որպեսզի արդարությունը վերականգնված լիներ և մեզ հետ լիներ Սամվել Կարապետյանը․ Տիգրան Սարդարյան

Երևանի Շենգավիթ համայնքի Գ. Նժդեհի հրապարակում  «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները հանդիպեցին բնակիչների հետ։  

«Ցանկությունը մեծ է, որպեսզի արդարությունը վերականգնված լիներ, և այսօր այստեղ մեզ հետ լիներ Սամվել Կարապետյանը, ներկայացներ այն  ծրագիրը, որը նա կազմել է և տեսնում է մեր հայ ազգի ապագայի համար»,- այս մասին հանդիպման ընթացքում ասաց դաշինքի անդամ Տիգրան Սարդարյանը։

Անդրադառնալով ծրագրերին, Սարդարյանը մեջբերեց, որ  ամենահետաքրքիր կետերից մեկը՝ 300 000 նոր աշխատատեղերի ստեղծումն է։

 «Այն ենթադրում է , որ գործազրկություն չի լինելու։ Հաջորդ կետը բանակն է, որտեղ երաշխավորված զինծառայողը, պարտադիր զինծառայողը ստանալու է աշխատավարձի տեսքով 40 000 դրամ վճար ամսական։ Այսպես կան 13 կետեր, որոնք նորից չեմ զլանա, կնշեմ, շատ ավելի լավ կներկայացներ Սամվել Կարապետյանը, որն այսօր տնային կալանքում է։  Ամեն դեպքում՝ «Ուժեղ Շենգավիթ» և փոփոխության համար՝3»,- հայտարարեց շենգավիթցին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder