2 հոգով չենք գնացել Գավառ, այլ 18. Մարուքյան
Քաղաքական
15:41 14/05/2026
Հայաստան

2 հոգով չենք գնացել Գավառ, այլ 18. Մարուքյան

«Նեգատիվ լուսաբանում է իրականացվել»,- ասում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նախօրեին քարոզարշավի ընթացքում իրենց Գավառ այցին։

«Գրել են՝   Մարուքյանը 2 հոգու հետ գնացել է քարոզարշավի։ Մարուքյանը 2 հոգու հետ չէր գնացել քարոզարշավի, բայց 200 հոգու հետ էլ չէր գնացել՝ ցույց տալու, որ 200 հոգի մարդ է դուրս եկել մեզ դիմավորելու։ Իմ տվյալներով 18 հոգի էր մեր քարոզչական թիմը»,- նշում է նա։

Մարուքյանը նաև տեղեկացնում է, որ քարոզարշավի շրջանակում այսօր Կենտրոնական բանկի մոտ են՝ բանկային և տոկոսադրույքային թալանին է նվիրված խորհրդանշական ակցիան։ Նա նշում է, որ ԿԲ-ից 6.7 տոկոսով վերցրած գումարները առևտրային բանկերը քաղաքացուն տրամադրում են՝ 16, 18 կամ 20 տոկոսով։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
2 հոգով չենք գնացել Գավառ, այլ 18. Մարուքյան