Խոշոր ավտովթար՝ Զովունի-Եղվարդ ավտոճանապահիn․ կան վիրավորներ
Հասարակություն
21:12 14/05/2026
Հայաստան

Խոշոր ավտովթար՝ Զովունի-Եղվարդ ավտոճանապահիn․ կան վիրավորներ

 Մայիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Վահան Կ.-ի վարած երկաթով բարձված «Գազել» մակնիշի բեռնատարը և Կոտայքի մարզի բնակիչ, 43-ամյա Գրիգոր Մ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։

«Վթարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Ավտովթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր ավտովթար՝ Զովունի-Եղվարդ ավտոճանապահիn․ կան վիրավորներ