Դատավորը թույլ չտվեց, որ Վահագն Չախալյանը խոսի ընտրությունների մասին
Իրավունք
17:21 14/05/2026
Հայաստան

Դատավորը թույլ չտվեց, որ Վահագն Չախալյանը խոսի ընտրությունների մասին

18 արդարների գործով դատական նիստին մեղադրյալ, հասարակական գործիչ Վահագն Չախալյանն ասաց, որ ուզում է խոսել ընտրությունների հետ կապված։

«Իմ իրավունքների պաշտպանության հետ կապված... Ընտրությունների հետ կապված»,- ասաց Չախալյանը։

Սակայն դատավոր Կարեն Ֆարխոյանը թույլ չտվեց։

«Ոչ այս պահին, ոչ այս պահին։ Անջատեք»,- ասաց դատավորը և Չախալյանի բարձրախոսն անջատեցին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատավորը թույլ չտվեց, որ Վահագն Չախալյանը խոսի ընտրությունների մասին