Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը
Քաղաքական
17:00 15/05/2026
Աշխարհ

Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը

Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Իհարկե, ինչպես բազմիցս ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը, մենք ըմբռնումով կմոտենանք հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը», -ասել է նա «Ռուսաստան - Իսլամական աշխարհ. ԿազանՖորում» ֆորումի շրջանակներում՝ պատասխանելով Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցման մասին TASS-ի հարցին։

«Այնտեղ (Հայաստանում) խոսում են Եվրամիությանը մերձենալու ցանկության մասին։ Մենք բազմիցս ասել ենք, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունը անհամատեղելի է։ Հայաստանը շատ լավ հասկանում է սա, և նրա ղեկավարները նույնպես ասում են, որ այս բաները անհամատեղելի են։ Ինչ-որ պահի նրանք ստիպված կլինեն նման ընտրություն կատարել, եթե որոշեն նման ընտրություն կատարել», -ասել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը