Երեք պատերազմ բերած իշխանությունը 2021 թ․-ին խոստանում էր պայծառ ապագա, խաբել են․ Վարդևանյան
Քաղաքական
20:14 15/05/2026
Հայաստան

Երեք պատերազմ բերած իշխանությունը 2021 թ․-ին խոստանում էր պայծառ ապագա, խաբել են․ Վարդևանյան

«Այս 8 տարին, որ եկել են ու այս աստիճան պառակտել են, թուլացրել են մեր հայրենիքը, ասում ենք՝ հերիք եղավ։ Արդեն «Ուժեղ Հայաստանն» է գալիս»,- այս մասին Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ասաց  «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդի անդամ  Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝  վերջին 8-ը տարիների ընթացքում երեք պատերազմ բերած իշխանությունը 2021 թ․-ին խոստանում էր պայծառ ապագա, բարեկեցություն, սակայն խաբել են։

«Խոստացել են, որ աղքատության ցուցանիշը 2 անգամ պետք է պակասեցնել, խաբել են։ Հիմա մենք ի՞նչ ենք ասում։ Մեր կողմից ցանկացած խոստում երաշխավորում է Սամվել Կարապետյանը։ Ասում է՝ 300 000 աշխատատեղ ստեղծվելու է։Ծայրահեղ աղքատությունը իր պատվի հարցն է համարում, որ պետք է շատ կարճ ժամանակում վերացվի, նպաստների մեխանիզմ ներդրվի ամսական, ծայրահեղ աղքատ ընտանիքներին 150 000 դրամ տրամադրվի։  Ի  վերջո Սամվել Կարապետյանի միջազգային կապերը ու հեղինակությունը թույլ են տալու, որ Հայաստանը ոչ միայն ներսում ուժեղ լինի, այլ նաև արտաքին աշխարհի առջև ուժեղ լինի»,- իր ելույթում ընդգծեց Վարդևանյանը։

 Վարդևանյանը նշեց, որ  առաջարկվում է նաև ունենալ համաներում։

«Մենք պետք է ունենանք իրավունքի իրական գերակայություն։Մարդկանց ապօրինի քաղաքական հետապնդումների էջը պետք է թողենք անցյալում։ Հիմա, օրինակ, ես ձեր առջև կանգնած եմ նաև որպես Սամվել Կարապետյանի պաշտպան։ Սամվել Կարապետյանը 10 ամիս է կալանավորված է՝ «մեր ձևով եկեղեցու պաշտպանելու» նախադասության համար»,- ասաց նա։

Պաշտպանը նաև համոզված է, որ  շատերին  այս ընթացքում նույնպես կփորձեն վախեցնել, սակայն  ուժեղ են։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder