2018-ից հետո կոռուպցիան շատ ավելի խորացել է Հայաստանում. Արսեն Բաբայան
Իրավունք
13:05 15/05/2026
Հայաստան

2018-ից հետո կոռուպցիան շատ ավելի խորացել է Հայաստանում. Արսեն Բաբայան

«2018 թվականի իշխանափոխությունից հետո կոռուպցիայի դեմ պայքարը չի ուժեղացել, ընդհակառակը՝ կոռուպցիան շատ ավելի խորացել է Հայաստանում»,- «Կոռուպցիան նախընտրական փուլում» խորագրով աշխատաժողովի մեկնարկից առաջ Panorama.am-ի հետ զրույցում ասաց AntiCor հակակոռուպցիոն հարթակի հիմնադիր, փաստաբան Արսեն Բաբայանը։

Նա նշեց, որ 2018 թվականի իշխանափոխության պատճառներից մեկը կոռուպցիայի գոյության դեմ պայքարն էր. «Բոլոր այն մեղադրանքները, որոնք կային նախորդ իշխանության նկատմամբ,  դրանից մի քանի անգամ ավելի շատ համակարգային կոռուպցիայի մեջ թաթախված է հենց այս իշխանությունը»։

Խոսելով հենց նախընտրական փուլում կոռուպցիոն դրսևորումների մասին, Արսեն Բաբայանն ասաց, որ AntiCor հակակոռուպցիոն հարթակի կողմից տասնյակ ուղղություններով արձանագրվել  է  համակարգային կոռուպցիոն դրսևորումներ։

Նա ընդգծեց, որ  իրավապահ մարմինները ներգրավված են քաղաքական քարոզչության մեջ։

«Հակակոռուպցիոն կոմիտեն դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբներից մեկը։ Այդ մասին են վկայում հենց կոմիտեի տարածած հաղորդագրությունները, տեսագրությունները։

Վառ օրինակ.  ամեն անգամ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունը տալը։  Եթե Հակակոռուպցիոն կոմիտեն իր նպատակին համահունչ  կոռուպցիայի դեմ է պայքարում,  իր համար կարևոր չէ, թե որ կուսակցությունն է դա անում։ Իրենք պետք է շահագրգռված լինեն չտալ որևէ ուժի անուն, որպեսզի բոլոր կուսակցությունները զգոն լինեն»,- ասաց փաստաբանը։

Նա բացատրեց, որ կոռուպցիան պրիմիտիվ կաշառք տալը կամ ստանալը չէ, կոռուպցիան համակարգային երևույթ է. «Բոլոր ոլորտներում մենք տեսնում ենք կոռուպցիոն դրսևորումներ։ Օրինակ, կոռուպցիա է քաղաքական ուժերի նկատմամբ ճնշումները»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder