Տավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Դանիելյան
Քաղաքական
17:35 15/05/2026
Հայաստան

Տավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Դանիելյան

Տավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է։  Այս մասին ահազանգում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Սա մեկն է այն հյարյուրավոր դպրոցներից, որը կառավարությունը փորձում է փակել։ Գիտեք, որ օպտիմալացման քողի տակ հարյուրավոր դպրոցներ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում փակվում են, դա հիմնականում սահմանամերձ և փոքր համայնքների դպրոցներն են։ Դա անթույլատրելի է։

Դպրոցների փակումը հանգեցնելու է նրան, որ գյուղում արտագաղթի տեմպերն ահագնանալու են։

«Հայաստան» դաշինքի իշխանության գալու պարագայում մենք բացառելու ենք սահմանամերձ փոքր համայնքների դպրոցների փակելու այս խայտառակ ծրագիրը։

Հիշեցնեմ, որ «Հայաստան» դաշինքի ծրագրում ներառված է նաև 15 տարի ստարժ ունեցող մանկավարժների ավտոմատ ատեստավորումը և պատշաճ աշխատավարձի նշանակումը»,- հենց գյուղից նկարահանած տեսանյութում ասումէ  Գ. Դանիելյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder