Մեր հայրենակիցները պետք է հասկանան, թե ինչ ծավալով Սամվել Կարապետյանը կարող է բարենորոգել մեր հայրենիքը. Գոհար Մելոյան
Քաղաքական
17:40 15/05/2026
Հայաստան

Մեր հայրենակիցները պետք է հասկանան, թե ինչ ծավալով Սամվել Կարապետյանը կարող է բարենորոգել մեր հայրենիքը. Գոհար Մելոյան

«Սամվել Կարապետյանն այն գործիչն է եղել, որ երբեք չի խզել իր կապը հայրենիքի հետ»,-հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը՝ Հանրային ռադիոընկերությանը տված հարցազրույցում։

Կարապետյանի կուսակիցը թվարկել է այն խոշոր բարեգործություններն ու ներդրումները, որոնք կատարել է գործարարը, «Հայաստան» համահայական հիմնադրամին երբևէ կատարած ամենախոշոր նվիրաբերության հեղինակն է՝ 70 մլն դոլար։

«Մեր հայրենակիցները պետք է հասկանան այս մարդու մասշտաբը, հասկան, թե ինչ ծավալով նա կարող է բարենորոգել մեր հայրենիքը»,-նշել է Մելոյանն ու հիշեցրել, որ Կարապետյանը 25 մլն դոլարի ներդրում է կատարել Արցախի հիվանդանոցը վերազինելու համար՝ Ստեփանակերտ բերելով ժամանակակից բժշկական  սարքավորումները։

Կարապետյանը միլիոնավոր դոլարներ է ներդրել եկեղեցիների կառուցման, արտադրության, կրթության, գիտության ոլորտներում։

«Մեր առաջարկներն ու ծրագրերը կարող են հեղափոխական թվալ, բայց դրանք իրատեսական են»,-ասել է Մելոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder