«Հրապարակ». Ռուսական շրջանակների հռետորաբանությունը օր-օրի կոշտանում է
Օրվա մամուլ
08:22 15/05/2026
Հայաստան

«Հրապարակ». Ռուսական շրջանակների հռետորաբանությունը օր-օրի կոշտանում է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանի գործող իշխանությունների հակառուսական պահվածքի վերաբերյալ ռուսական շրջանակների ոչ միայն հռետորաբանությունն է օր-օրի կոշտանում, այլև գործնական քայլեր են դրանց հետևում։ Մեզ պատմեցին, որ հայ տնտեսվարողների նկատմամբ խոչընդոտներ ստեղծելուց բացի, արդեն քանի օր է՝ արգելք է առաջանում Լարսով Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների համար։ Խոսակցական լեզվով ասած՝ խոպանչիներն արդեն մի քանի օր է՝ խնդիրներ ունեն Ռուսաստան մեկնելիս, ոմանց Լարսից անգամ հետ են ուղարկել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder