Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Իշխանությունները հանրության լայն շերտերի մոտ տպավորություն են ստեղծում, թե կոռուպցիայի դեմ ռեալ պայքարում են, սակայն ծավալների առումով, եթե համեմատենք, անհամեմատելի են, դեպքերը խոշորամասշտաբ են»,- «Կոռուպցիան նախընտրական փուլում» խորագրով աշխատաժողովի մեկնարկից առաջ Panorama.am-ի հետ զրույցում փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Նա նշեց, որ զանգվածային բնույթ կրող, հանրության լայն շերտերի կյանքին առնչվող տեսանելի կոռուպցիոն դեպքերը նվազել են, բայց պետական իշխանության, այս կամ այն պաշտոնյայի մասնակցությամբ առկա են դեպքերը։
«Կոռուպցիոն տրամաբանությունը պետական իշխանության կառավարումից դուրս չի եկել, ամենավառ օրինակը ԱՆԻՖ հիմնադրամի հետ կապված դեպքն է, երկու տարի քրեական վարույթ է նախաձեռնված, մեղադրյալներ կան, բայց... Շոշափվում է Տիգրան Ավինյանի անուն-ազգանունը որպես ԱՆԻՖ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, որոշակի փաստեր հենց զանգվածային լրատվամիջոցներն են ի հայտ բերել»։
Նա նշեց, որ պետական գնումների ոլորտում չարաշահումները մեծ են, ինչի մասին վերջին 8 տարիների ընթացքում բարձրաձայնվում է։
Մանրամասն՝ տեսանյութում։