ՈւՂԻՂ. Քրեական օրենսգիրքը դարձել է ծանր մահակ, որով փորձ է արվում ընդդիմադիր ուժերին ու նրանց համար աշխատող մարդկանց վախեցնել. Արսեն Բաբայան
Քաղաքական
11:40 15/05/2026
Հայաստան

ՈւՂԻՂ. Քրեական օրենսգիրքը դարձել է ծանր մահակ, որով փորձ է արվում ընդդիմադիր ուժերին ու նրանց համար աշխատող մարդկանց վախեցնել. Արսեն Բաբայան

«Մոտ 17 ուղղություններով խնդիրներ ենք տեսել ու արձանագրել»,- «Կոռուպցիան նախընտրական փուլում» խորագրով աշխատաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց AntiCor հակակոռուպցիոն հարթակի հիմնադիր, փաստաբան Արսեն Բաբայանը։

Նրա գնահատմամբ, խնդիրների առաջին խմբում քրեական վարույթներն են, որոնք դարձել են այս իշխանությունների ամենամեծ մուրճը։ Դրանցով փորձ է արվում բոլոր ոլորտներում ճնշումներ իրականացնել՝ հատկապես քաղաքական հետապնդումների տեքսով։

«Քրեական օրենսգիրքը դարձել է ծանր մահակ, որով փորձ է արվում ընդդիմադիր ուժերին ու նրանց համար աշխատող մարդկանց վախեցնել, որ նրանք ուղղակի հրաժարվեն աշխատելուց։ Ցույց են տալիս անդադար, ով աշխատեց ընդդիմադիր ուժերի համար, կձերբակալվի, կկալանավորվի։ Ես վստահեցնում եմ, որ բոլորը գաղտնալսվում են»,-ասաց Ա. Բաբայանը։



AntiCor հակակոռուպցիոն հարթակի կազմակերպած աշխատաժողովը նվիրված է ընտրական գործընթացներում կոռուպցիայի հիմնախնդիրներին։

Քննարկվելու են հետևյալ թեմաները․

•⁠ ⁠Ընտրակաշառք․ դասականից դեպի «քողարկված» մեխանիզմներ
•⁠ ⁠Հավաքներին մասնակցելու համար նյութական շահագրգռում
•⁠ ⁠Պետական ռեսուրսների օգտագործումը մարդկանց մոբիլիզացնելու համար
•⁠ ⁠Սոցիալապես խոցելի խմբերի շահագործումը քաղաքական նպատակներով
•⁠ ⁠Պետական և համայնքային աշխատողների ներգրավումը քաղաքական գործընթացներում
•⁠ ⁠Դպրոցներ, մանկապարտեզներ, բուժհաստատություններ և վարչական համակարգ
•⁠ ⁠Պաշտոնեական կախվածության միջոցով քաղաքական վերահսկողություն
•⁠ ⁠Քաղաքացիական ծառայողների քաղաքական չեզոքության խնդիրը
•⁠ ⁠Գործարարների ներգրավումը ընտրական ֆինանսավորման մեջ
•⁠ ⁠«Հովանավորություն ընդդեմ ապագա արտոնությունների» համակարգը
•⁠ ⁠Պետական գնումներ և ընտրական շրջաններ
•⁠ ⁠Ընտրություններից առաջ սոցիալական ու ենթակառուցվածքային ծրագրերի կասկածելի ակտիվացում
•⁠ ⁠Fake media և կեղծ էջերի ազդեցությունը
•⁠ ⁠Արդյո՞ք իրավապահ համակարգը գործում է հավասարապես բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ
•⁠ ⁠Ընտրական հանցագործություններով գործերի ընտրովի քննություն
•⁠ ⁠Deepfake, AI և մանիպուլյատիվ տեխնոլոգիաների վտանգները ընտրություններում
•⁠ ⁠Հանրային կարծիքի արհեստական ձևավորում

2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների համար մասնակցությունը բաց է։ Մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները հնարավորություն կունենան նաև հանդես գալ մինչև 10 րոպե տևողությամբ ելույթներով։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՈւՂԻՂ. Քրեական օրենսգիրքը դարձել է ծանր մահակ, որով փորձ է արվում ընդդիմադիր ուժերին ու նրանց համար աշխատող մարդկանց վախեցնել. Արսեն Բաբայան