Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Դատարանը արգելել է Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակին շփվել աստղագուշակ Վերոնիկա Անիկեևիչի հետ
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը, որը մեղադրվում է շքեղ բնակարանների շինարարությունից ստացված փողերի լվացման մեջ, գտնվում է վճարովի նախնական կալանքի կենտրոնում, հայտարարել է նրա փաստաբան Իգոր Ֆոմինը։
Հինգշաբթի օրը Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը (ԲՀԴԴ) Երմակին կալանավորելու որոշում է կայացրել՝ 3.1 միլիոն դոլար գրավի հնարավորությամբ։ Երմակը, իր հերթին, հայտարարել է, որ ինքը միջոցներ չունի, և նրա պաշտպանությունը կբողոքարկի որոշումը։
«Գիտեմ, որ մենք վճարել ենք նրա խցի համար այնտեղ... Ես անձամբ եմ վճարել»,- Ֆոմինի խոսքերն է մեջբերել ուկրաինական «Հանրային» հեռուստաալիքը, որին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։
Երկուշաբթի օրը Ուկրաինայի մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը (ՄՀԴԴ) հայտարարեց, որ Երմակին մեղադրանք է առաջադրել Կիևի մոտ շքեղ բնակարանների շինարարությունից ստացված փողերի լվացման համար։ Հաջորդ օրը ՄՀԴԴ-ն սկսել է նախկին պաշտոնյայի համար նախնական կալանքի միջոց ընտրելու գործընթացը։ Միևնույն ժամանակ, ՄՀԴԴ ղեկավար Ալեքսանդր Կլիմենկոն հայտարարել է, որ գերատեսչությունը կպահանջի Երմակին կալանավորել՝ 4.1 միլիոն դոլար գրավի հնարավորությամբ։
Ուկրաինայի դատարանը նաև արգելել է Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակին շփվել Կիևում բնակվող աստղագուշակ Վերոնիկա Անիկեևիչի հետ։
Մեղադրողի խոսքով՝ Երմակը ժամանակին խորհրդակցել է աստղագուշակի հետ՝ կառավարությունում նշանակումներ կատարելիս։