Հրդեհ՝ Ստեփանավանում
Հասարակություն
07:50 16/05/2026
Հայաստան

Հրդեհ՝ Ստեփանավանում

Մայիսի 15-ին, ժամը 23։12-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Աղայան փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, հրդեհը մեկուսացվել է ժամը 00։08-ին, մարվել՝ 02։05-ին։ Այրվել են տան տանիքից մոտ 156 քմ հատված և 3 սենյակ՝ գույքով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրդեհ՝ Ստեփանավանում