Շանտաժի միջոց է, վաղն էլ կարող է ասել՝ Քյարքին պետք է տաք. Ծառուկյան
Քաղաքական
13:58 16/05/2026
Հայաստան

Շանտաժի միջոց է, վաղն էլ կարող է ասել՝ Քյարքին պետք է տաք. Ծառուկյան

«Թշնամիների մեջ ապրելով՝ մեզ պետք է երաշխավորված խաղաղություն։  Երաշխավորված խաղաղությունը ոչ թե օդի մեջ բանավոր պայմանավորվում են, այլ թուղթ են ստորագրում։ Թուղթը ցույց տվեք, որ խաղաղություն եք բերել։ Կարո՞ղ են ցույց տալ, չեն կարող»,- քարոզարշավի ընթացքում Արագածավանում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նա նշեց, որ պետք է երաշխավորեն հզոր պետությունները, իսկ ով խախի՝ պատժվի։

«Բանավոր պայմանավորվածությամբ չի կարող լինել խաղաղություն, սա շանտաժի միջոց է։ Վաղն էլ կարող է ասել՝ Քյարքին պետք է տաք, իմ ժողովուրըդ պետք է գա։ Արդեն ասում է ՝ Սևանն Ադրբեջանին է, քանի որ ջրի խնդիր ունեն»,- ասաց Գ. Ծառուկյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder