Քանյե Ուեսթի համերգը Հնդկաստանում չեղարկվել է
Մշակույթ
18:00 16/05/2026
Աշխարհ

Քանյե Ուեսթի համերգը Հնդկաստանում չեղարկվել է

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի համերգը Հնդկաստանի Նյու Դելիում չեղարկվել է։ Այս մասին հաղորդում է TMZ-ը՝ հղում անելով կազմակերպիչներին։

«Քանյե Ուեսթը կրկին բախվել է լուրջ անհաջողության. նրա՝ Հնդկաստանում կայանալիք համերգը չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով», - նշվում է հաղորդագրության մեջ։

Գազետա.ռու-ն գրում է, որ ռեփերի ելույթը նախատեսված էր մայիսի 23-ին Նյու Դելիի Ջավահարլալ Նեհրու մարզադաշտում: Կազմակերպիչների խոսքով, միջոցառումը նախատեսված էր որպես Հնդկաստանում երբևէ կազմակերպված ամենամեծ համերգային շոուներից մեկը:

Աղբյուրի փոխանցմամբ, ելույթը տեղափոխվել է հոկտեմբեր։ Մինչ այդ, երկրպագուները կստանան տոմսերի ամբողջական փոխհատուցում, որոնք գրեթե ամբողջությամբ վաճառվել են։

Ռեփերի համերգը Հնդկաստանում արդեն հետաձգվել էր. այն սկզբնապես նախատեսված էր մարտ ամսին։

Ապրիլի 13-ին Քանյե Ուեսթը հետաձգել էր իր համերգը Ֆրանսիայում։ Որոշումը կայացվել էր տեղական իշխանությունների հայտարարություններից հետո, որ երաժիշտը «անցանկալի» էր քաղաքում հակասեմական դիտողությունների և Հիտլերի գովասանքի պատճառով։ Դա տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի կողմից ռեփերի մուտքը մերժելուց մեկ շաբաթ անց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder