Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Panorama.am-ը փնտրում է ստեղծարար և նախաձեռնող աշխատակիցներ՝ սոցիալական ցանցերի զարգացման թիմին միանալու համար
Panorama.am-ը փնտրում է ստեղծարար և նախաձեռնող աշխատակիցներ՝ սոցիալական ցանցերի զարգացման թիմին միանալու համար։
Եթե հետաքրքրում են սոցիալական, քաղաքական, ժամանցային թեմաները, սիրում եք ստեղծել վիդեոկոնտենտ և լավ պատկերացնում եք սոցիալական հարթակների լեզուն ու միտումները, դիմեք մեզ։
Պարտականություններ՝
• սոցիալական, ժամանցային, քաղաքական թեմաների վերաբերյալ կարճ տեսանյութերի (Reels/Shorts) պատրաստում
• վիդեոմոնտաժ, կոնտենտի մշակում (տեքստի պատրաստում, կադրերի ընտրություն, subtitle-ների ավելացում, երաժշտության ընտրություն)
• տեքստերի ձայնագրում սեփական ձայնով
• սոցիալական ցանցերի թրենդների և արդիական ձևաչափերի մշտադիտարկում
• ստեղծարար գաղափարների առաջարկում և իրականացում
Պահանջներ՝
• ստեղծարար մտածելակերպ
• սոցիալական ցանցերի առանձնահատկությունների իմացություն
• պատասխանատվության զգացում և աշխատելու պատրաստակամություն
Տեսանյութերում երևալը պարտադիր չէ։
Աշխատանքային փորձը ցանկալի է, սակայն առավել կարևոր են հետաքրքիր գաղափարները, նախաձեռնողականությունն ու սովորելու ցանկությունը։
CV-ն կարող եք ուղարկել հետյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։