«Անհասկանալի կերպով խառը ընտրացուցակներ են հրապարակվել». ի՞նչ անել, եթե չեք գտնում Ձեզ ցուցակում
Իրավունք
13:00 16/05/2026
Հայաստան

«Անհասկանալի կերպով խառը ընտրացուցակներ են հրապարակվել». ի՞նչ անել, եթե չեք գտնում Ձեզ ցուցակում

«Բազմաթիվ ահազանգեր եմ ստանում, մարդիկ ոչ միայն իրենց անունները չեն գտնում հրապարակված ընտրացուցակներում, այլև իրենց հասցներում հաշվառված են գտնում մահացած բարեկամի, անծանոթի անուն»,- հրապարակված տեսանյութում ասում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։ 

Նա նշում է, որ անհասկանալի կերպով խառը ցուցակներ են հրապարակվել, մարդկանց տեղամասային կենտրոնները խախտված են, հայտնաբերվել են հասցեներ, որոց վրա ընդհուպ 100-ավոր մարդիկ մեկ հասցեում են գրանցված։

«Ի՞նչ անել, եթե չեք գտնում Ձեզ հրապարակված ընտրացուցակներում կամ անծանոթ մարդկանց, հանգուցյալ հարազատի անուն են գտում։ Պետք է դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ զանգահարել 84-22 կարճ համարով ու մանրամասների վերաբերյալ տեղեկություն ստանալ։ Կամ պետք է հաշվառվեք կամ անծանոթներին հանեք հաշվառումից։ Սա հնարավոր է անել մինչև մայիսի 26-ին ժամը 14-00-ն»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Անհասկանալի կերպով խառը ընտրացուցակներ են հրապարակվել». ի՞նչ անել, եթե չեք գտնում Ձեզ ցուցակում