Գերմանիայից արտաքսված հայերին տեղափոխել են Երևան
Հասարակություն
00:02 17/05/2026
Հայաստան

Գերմանիայից արտաքսված հայերին տեղափոխել են Երևան

Արտաքսված քաղաքացիներ տեղափոխող հերթական չարտերային չվերթը, ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների, օրերս Գերմանիայից եկել է Հայաստան։

Հաշվի առնելով, որ ինքնաթիռը Հայաստանից այնուհետև վերադարձել է Գերմանիա (ոչ թե այլ երկիր), կարելի է ենթադրել, որ ինքնաթիռում եղել են միայն Հայասանի Հանրապետության քաղաքացիներ:

Sputnik Արմենիայի տվյալներով՝ 2026 թվականին սա Գերմանիայից Հայաստան արդեն երրորդ արտաքսման թռիչքն է։ Եվս երկու չվերթ տեղի է ունեցել փետրվարին։ Դրանցից մեկը տեղափոխում էր նաև Վրաստանի քաղաքացիների։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder