ՀՀ ավտոճանապարհների վիճակը մայիսի 17-ի առավոտյան
Հասարակություն
08:19 17/05/2026
Հայաստան

ՀՀ ավտոճանապարհների վիճակը մայիսի 17-ի առավոտյան

ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder