Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մահվան սարսափելի պատմություն, ավելի շուտ սարսափելի մահվան նախընտրական պատմություն»,-գրում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ շարունակելով.
«Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալված, ապա ոստիկանների կողմից այսօր առավոտյան ձերբակալվածների պահման վայրից Նուբարաշենի հոգեբուժարան տեղափոխված քաղաքացի Արմեն Հովհաննիսյանն ինքնասպան է եղել։
Նա մեղադրվում էր նախընտրական քարոզչությանը խոչնդոտելու մեջ։ Ըստ ոստիկանության «ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն»:
Այսօր, ավելի ուշ Նուբարաշենի հոգեբուժարանից ՆԳՆ-ին հայտնել են, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով։ Սա ինչ է, որևէ մեկը լրագրողներից կամ փաստաբաններից ունի տեղեկություն, թե մնալու ենք ոստիկանության հաղորդագրության հույսին։ Այս մասին գրել է Factor TV-ը։ Հղումը մեկնաբանությունում