ԱՄՆ-ն վերանայված մեկնաբանություն է ուղարկել Իրանի 14 կետերի վերաբերյալ՝ չնայած հրապարակային հերքումներին. Բաղաի
Քաղաքական
18:02 18/05/2026
Տարածաշրջան

ԱՄՆ-ն վերանայված մեկնաբանություն է ուղարկել Իրանի 14 կետերի վերաբերյալ՝ չնայած հրապարակային հերքումներին. Բաղաի

«14 կետանոց ծրագիրը ներկայացնելուց հետո ամերիկյան կողմը ասել է իր նկատառումները։ Իպատասխան մենք նույնպես ներկայացրել ենք մեր նկատառումները»,- այսօր իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի  նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաին։

«Իռնա»-ի փոխանցմամբ, նա մանրամասնել է, որ Վաշինգտոնն անցյալ շաբաթ Պակիստանի միջոցով փոխանցել է, «վերանայված կետերի և նկատառումների մի շարք», այն բանից հետո, երբ Իրանը ներկայացրել է իր առաջարկը և ԱՄՆ-ն արտահայտել է իր սեփական մտահոգությունները։

«Անցյալ շաբաթ, չնայած ամերիկյան կողմը, հրապարակավ հայտարարել էր, որ այս ծրագիրը մերժվել է, մենք պակիստանցի միջնորդի միջոցով ստացել ենք վերնայված կետերի և նկատառումնեի շարք, որոնք արտացոլում են նրանց տեսակետները»,-հավելել է Իրանի ներկայացուցիչը։

Խոսնակը նշել է, որ խոսնակը վերջին օրերին վերանայել է առաջարկները և արդեն երրորդ երկրի միջոցով փոխանցել է իր պատասխանը Վաշինգտոնին։

Թեհրանը պնդում է, որ Միացյալ Նահանգները շարունակել է կարծիքներ փոխանակել Պակիստանի միջնորդությամբ առաջարկվող շրջանակի վերաբերյալ, չնայած Իրանի 14 կետանոց առաջարկի հրապարակային մերժմանը։

«Ամերիկյան տեսակետները Պակիստանի միջոցով ուղարկելուց հաջորդ օրվանից մենք բախվեցինք մյուս կողմից ներկայացված մի շարք առաջարկների, որոնք վերանայվել են վերջին մի քանի օրերի ընթացքում, և ինչպես հայտարարվել էր երեկ, մեր տեսակետները, իրենց հերթին, ներկայացվել են ամերիկյան կողմին։ Հետևաբար, գործընթացը շարունակվում է Պակիստանի միջոցով»,-ասել է նա։

Բաղային հակադարձել է ԱՄՆ առաջարկի բովանդակության վերաբերյալ լրատվամիջոցների ենթադրություններին, մասնավորապես՝ Իրանի ուրանի հարստացման գործունեության և հարստացված նյութերի պաշարների վերաբերյալ հաղորդագրություններին՝ ասելով, որ նման պնդումները «մոտ չեն իրականությանը»։

Նա ընդգծել է, որ Իրանի ուրանը հարստացնելու իրավունքը անքննարկելի է և հիմնված է միջազգային իրավունքի վրա։

«Դա այն հարցը  չէ, որի շուրջ մենք պատրաստ ենք բանակցել կամ փոխզիջման գնալ։ Իրանի հարստացման իրավունքը ճանաչվում է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հիման վրա: Անհրաժեշտ չէ, որ որևէ մեկը կամ որևէ այլ կողմ ճանաչի այն Իրանի համար. այս իրավունքն արդեն գոյություն ունի»,-ասել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder