Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իշխանությունն այս քարոզարշավը վերածել է «լափարշավի»․ Էդգար Ղազարյան
«Այս փոքրիկ խմբակը ծրագրեր չունի։ Ուշադրություն դարձրեք նրանց քարոզարշավին՝ ոչ մի ծրագրեր մեր ժողովրդին չեն ներկայացնում, ոչ մի խոստում նրանք մեր ժողովրդին չեն տալիս, որովհետև գիտեն՝ իրենք ունակ չեն մեր ժողովրդին տված խոստումները կատարելու»,- այս մասին Էրեբունի վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքին միացած քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նա հիշեցրեց, որ 2021 թվականին տրված ոչ մի խոստում չի կատարվել։
«Այս պատճառով նրանք այս քարոզարշավը վերածել են «լափարշավի»։ Ուտում են, ուտում՝ ինչ պատահի, որտեղ պատահի, ուտում են ոտքի վրա, նստած, ուտում են ընթացքից, ուտում են կանգնած, ուտում են տաղավարներում, բայց այն, ինչ տեսնում ենք՝ խաբկանք է։Իրականում նրանք ուտում են մեր ժողովրդի լավագույն զավակների կյանքը, իրականում նրանք ուտում են մեր ժողովրդի երազանքները, իրականում նրանք ուտում են մեր երեխաների ապագան, իրականում նրանք ուտում են մեր հայրենիքը, և մենք այսուհետ նրանց ասում ենք՝ ոչ»,- նշեց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ փոփոխությունները գալիս են և «չտեսներին» փոխարինելու է գալիս, աչքը՝ կուշտ, ամեն ինչ տեսած,ստեղծած և իր ստեղծածը՝ ժողովրդի հետ կիսող Կարապետյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։