Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
12-ամսյա գնաճը շարունակել է արագանալ՝ ապրիլին կազմել է 5.3 %. ԿԲ նախագահ
«Ընդհանուր ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է ընդլայնվող, թեև գնաճի առաջացման մեջ առարկայանում են առաջարկի գործոններով պայմանավորված գործոնները»,- Աժ-ում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ բացատրելով, որ ապրանքների թանկացումը պայմանավորված է առաջարկվող գներով և քանակով։
ԿԲ նախագահը նշեց, որ տնտեսական աճը գնահատվում է 5-5.5%, բայց ազդակներն ավելի բարձր աճ են ձևավորում։
«2026 թ. 4 ամիսների ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է արագանալ՝ ապրիլին կազմելէ 5.3 %»,-ասաց ԿԲ նախագահը բացատրելով, որ այն պայմանավորված է ներմուծվող վառելիքի և պարենի գներով, ինչպես նաև առաջարկի որոշ գործոններով»,-ասաց Գալստյանը։
Նա նշեց, որ Հայաստանը աշխարհից անմասն չեն կարող մնալ։
«Այն գնաճը, որը կա աշխարհում՝ ազդելու է նաև Հայաստանի վրա։ ԿԲ-ի հիմնական գործը հասկանալն է, որ 5.3 % գնաճը, որն ավելի վերև է գնալու, եթե պայմանավորված է առաջարկի գործոնով, ապա դրան կարելի է սպասել և ազդակ չտալ, եթե ներքին պահանջարկի՝ ներքին ֆիսկալ, կամ տուրիզմի աճով, որին պետք է արձագանք տանք»,- ասաց ԿԲ նախագահը։