Իրավապաշտպանը կարծում է, որ հայտնի տեսանյութը պատրաստված է իշխանությունների կողմից
Քաղաքական
16:02 18/05/2026
Հայաստան

Իրավապաշտպանը կարծում է, որ հայտնի տեսանյութը պատրաստված է իշխանությունների կողմից

«Եկել եմ ասեմ, որ Արցախի բարբառով ինչ-որ խումբ մարդկանց ինչ-որ ելույթներ ունենալը բոլորովին չի բացառվում, որ կազմակերպված է հիբրիդային պատերազմի շրջանակում գործող իշխանությունների կողմից, որպես նոր հնարամիտ տարբերակ է ինչ-որ մարդկանց կասեցնելու, խաղից հանելու,  կապ չունի մենք սիրում ենք էդ մարդկանց թե չէ, ինչ-որ մարդկանց նկատմամբ հետապնդումներ սկսելու, քարոզարշավին խանգարելու, կալանավորելու, ձերբակալելու, իբր ահաբեկչության հետ կապված թեմաների մեջ ներգրավված լինելու, ջանդամ թե էդ ամեն ինչը հետո կհերքվի, ջանդամ թե էդ ամեն ինչը հետո չեն կարողանալու հիրմնավորեն»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում նշում է իրավապաշտպան, «Բոլորին  դեմ եմ»-ի վարչապետի թեկնածու Նինա Կրապետյանցը՝ անդրադառնալով Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութին։

Նա շարունակում է.

«Կարևորն ի՞նչն է՝ կարևորը հիբրիդային պատերազմի նոր գործիք է պետք ստեղծել, որովհետև ձեր ռեյտինգները զրո են զրո, խայտառակ վիճակում եք ու դուք գիտեք դրա մասին, ձիգ եղե՛ք ժողովուրդ ջան քիչ ա մնացել, դիմացեք»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder