Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թրամփ. Իրանը ցանկանում է համաձայնագիր, բայց նրա առաջարկները չեն համապատասխանում համաձայնագրին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը հուսահատորեն ցանկանում է համաձայնագիր կնքել Վաշինգտոնի հետ, բայց դժգոհ է Թեհրանի առաջարկներից։
«Ես կարող եմ ձեզ մեկ բան ասել. նրանք հուսահատորեն ցանկանում են համաձայնագիր կնքել։ Բայց նրանք առաջարկում են համաձայնագիր, իսկ հետո ուղարկում են մի փաստաթուղթ, որը որևէ կապ չունի համաձայնագրի հետ։ Ես նրանց ասում եմ. «Խելագարվե՞լ եք»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ամերիկացի առաջնորդը Fortune ամսագրին տված հարցազրույցում։
Մեկ օր առաջ ամերիկացի առաջնորդը կոչ էր արել Իրանին ավելի արագ գործել Միացյալ Նահանգների հետ հնարավոր համաձայնագիր կնքելու հարցում՝ նշելով, որ ժամանակը կարևոր է։
Միացյալ Նահանգները և Իսրայելը փետրվարի 28-ին հարձակվեցին Իրանի վրա։ Իր տարածքում հարվածներին ի պատասխան՝ Իսլամական Հանրապետությունը որոշեց փակել Հորմուզի նեղուցը։ Ապրիլի 7-ին Ամերիկայի նախագահը հայտարարեց Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Տասը օր անց Հորմուզի նեղուցում նավագնացությունը սկսեց վերսկսվել։ Ապրիլի 21-ին Սպիտակ տունը միակողմանիորեն երկարաձգեց հրադադարը՝ միաժամանակ պարտադրելով իրանական նավահանգիստների շրջափակում։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ չի մտադիրվում ճանաչել նման միջոցառումները և կգործի իր սեփական շահերին համապատասխան։