Փրկարարը, պարեկն ու շտապօգնության բժիշկը «Հաղթանակ» կամրջի վրա փրկել են երիտասարդ տղայի կյանքը
Հասարակություն
21:20 18/05/2026
Հայաստան

Փրկարարը, պարեկն ու շտապօգնության բժիշկը «Հաղթանակ» կամրջի վրա փրկել են երիտասարդ տղայի կյանքը

Այսօր՝ մայիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները համագործակցելով ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարների, ինչպես նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի հետ, «Հաղթանակ» կամրջի վրա, վտանգելով իրենց կյանքը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը։

«Պարեկները տեղեկություն էին ստացել, որ քաղաքացին անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է նետվելու եղանակով վերջ տալ իր կյանքին։ Օպերատիվորեն պարեկները, փրկարարներն ու շտապօգնության բժիշկն ու բուժքույրը ժամանում են նշված վայր և տղայի հետ բանակցություններ վարում։

Բարեբախտաբար, երբ նա մի պահ հայացքը նետում է դեպի ներքև, պարեկը, փրկարարն ու բժիշկը կարողանում են բռնել նրան և տեղափոխել անվտանգ վայր, ապա ավագ պարեկ Հակոբ Պարոնյանն ու կրտսեր պարեկ Էլբակ Ավետիսյանը նախ հոգեբանական օգնություն են ցուցաբերում, որից հետո նրան տեղափոխում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, և այն փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Կնքնասպանության փորձ կատարողը հայտնել է, որ այդ քայլին դիմել է ընտանեկան խնդիրների պատճառով»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փրկարարը, պարեկն ու շտապօգնության բժիշկը «Հաղթանակ» կամրջի վրա փրկել են երիտասարդ տղայի կյանքը