Գործող իշխանությունները փորձում են ամեն կերպ խուսափել քաղաքակիրթ և քաղաքական ընտրարշավից. Իվետա Տոնոյան
Քաղաքական
22:20 19/05/2026
Հայաստան

Գործող իշխանությունները փորձում են ամեն կերպ խուսափել քաղաքակիրթ և քաղաքական ընտրարշավից. Իվետա Տոնոյան

«Բոլորի համար արդեն ակնհայտ է, որ գործող իշխանությունները փորձում են ամեն կերպ խուսափել քաղաքակիրթ և քաղաքական ընտրարշավից՝ շեշտը դնելով բացառապես վիրավորական տեքստերի, ցածրակարգ բամբասանքի և, ցավոք, փողոցային բառապաշարի վրա»,-գրում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Իվետա Տոնոյանը՝ շարունակելով.

«Ամենայն հավանականությամբ, սա խոսում է քաղաքական և ծրագրային ասելիքի բացակայության մասին։

Այնուամենայնիվ, մենք չենք շեղվելու մեր որդեգրած սկզբունքային դիրքորոշումից և վարելու ենք բացառապես քաղաքակիրթ, իրական ընտապայքար՝ հարգելով թե´ մեր ընտրողին, թե´ մեր մյուս մրցակից քաղաքական ուժերին։

Վաղը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեր հասարակությանը կներկայացնի իր ընդարձակ ծրագրային առաջարկը, Բարգավաճ Հայաստան կառուցելու իր տեսլականը՝ Հայաստանի հետպատերազմյան վերականգնմանն ուղղված համապարփակ ծրագիրը։ Ուրախ կլինենք բոլոր արձագանքների, մեկնաբանությունների և իրական ծրագրային բանավեճի առաջարկների համար»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder