Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի՛ արեք․ Նարեկ Կարապետյան
Քաղաքական
18:48 19/05/2026
Հայաստան

Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի՛ արեք․ Նարեկ Կարապետյան

«Այսօր մենք Արարատի մարզում ենք։ Այցելել ենք  Արարատ համայնք, Մասիս, Սայաթ-Նովա գյուղ,  Ավշար և քիչ առաջ դուրս եկանք Վեդից»,- այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհդրի անդամ Նարեկ Կարապետյանը։

Խոսելով թվարկված համայնքներում ունեցած տպավորությունների մասին, Կարապետյանն ասաց, որ Մասիսում,Վեդիում էմոցիաները շատ-շատ էին։

«Պետությունը սխալ քաղաքականություն է տանում Մասիսում՝ և՛ իշխանության ուղղությամբ, և՛ տեղում բնակվող  Արցախի հայերի,և՛ ընդհանրապես քաղաքի զարգացման ուղղությամբ։ Արարատում ևս  լավ հանդիպում ունեցանք, որի համար շնորհակալ եմ արարատցիններին , քայլերթ արեցինք։ Վեդիում ևս  քայլերթ իրականացրեցինք։ Վեդեցիները պատուհաններից, խանութներից, բոլորը շնորհավորում էին և  ակնհայտ էր, որ փոփոխություն են ուզում»,- նշեց Կարապետյանը։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է, արձագանքեց․ «  Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ։ Բացի Հայաստանի քաղաքացիությունից, ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել։ Երևի կյանքում Ռուսաստան ավելի քիչ եմ ապրել, քան, օրինակ, Անգլիայում կամ Շվեյցարիայում։ Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի արեք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder