Առավոտյան արթնանում ես, և եթե փոքրիկ կրպակ ունես, նամակ ես ստանում, որ այլևս շրջանառության հարկ չես վճարում. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
23:26 19/05/2026
Հայաստան

Առավոտյան արթնանում ես, և եթե փոքրիկ կրպակ ունես, նամակ ես ստանում, որ այլևս շրջանառության հարկ չես վճարում. Նարեկ Կարապետյան

«Առավոտյան արթնանում ես, և եթե փոքրիկ կրպակ ունես, նամակ ես ստանում, որ այլևս շրջանառության հարկ չես վճարում, փոքր բիզնեսը ազատվում է հարկերից՝ Արտաշատում, Հայաստանի բոլոր բնակավայրերում»,- Արտաշատում նախընտրական քարոզչության ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ ներկայացրել է այն փոփոխությունները, որոնք լինելու են հունիսի 8-ին Սամվել Կարապետյանի իշխանության գալուց հետո։

«Այն ընտանիքները, որտեղ կան ժամկետային զինծառայողներ, ամեն ամիս ստանում են 40 հազար դրամ աջակցություն։ Ոչ թե զինվորը՝ այլ ընտանիքը, որպեսզի զորամասերում գումարի շրջանառության հետ կապված խնդիր չլինի։

Այգի ունես, միրգ ես աճեցնում, ամեն տարի չգիտես՝ ի՞նչ գին կլինի, կվաճառե՞ս, թե՞ բերքը կմնա ծառին, բայց մի օր արթնանում ես ու գիտես՝ յուրաքանչյուր տարվա գինը ֆիքսված է։ Ինչքան արտադրես, պետության երաշխավորությամբ՝ այդ գնով էլ կվաճառես։

Երիտասարդները ամուսնանում են, ուզում են տուն ունենալ, և բնակարան գնելը դառնում է ոչ թե անհասանելի երազանք, այլ իրական հնարավորություն։ Եթե այսօր վարձը օրինակ՝ 100 հազար դրամ է, նույն գումարով երիտասարդ ընտանիքը կարող է հիփոթեք վճարել՝ ներկայացնելով ամուսնության վկայականը։

Իսկ եթե ընտանիքում ծնվում է հինգերորդ երեխան, պետությունը միայն «շնորհավորում եմ» չի ասում։ Տուն է ուղարկվում  բնակարանի հավաստագիր, քանի որ հինգ երեխա մեծացնելը պարզապես ընտանեկան հարց չէ, պետության հոգածություն է պետք»»,- ասաց Կարապետյանը՝ նշելով, որ այդ պահին հանդիպման ներկա է մի քաղաքացի, որն ունի 7 երեխա և նրա համար ավելի է դժվար։

Նա հորդորեց ներկաներին վերադառնալ ներկայիս իրականություն, երբ այս պահին գործող վարչախմբի օրորք ամեն առավոտ վարչապետն ջղայնացած ասում է, որ բռնեն քաղաքացուն, տանեն «բերդ», ԱԺ-ում կռիվներ են և ներկաներին հորդորեց ընտրել, թե որ Հայաստանում են ուզում ապրել՝ ստանալով հանրահայտ պատասխանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder