«Ամբողջ Արցախին uպшնեgին մեր աչքի առջև». Գրողների միությունում նշեցին արgախgի բանաստեղծուհի Նվարդ Ավագյանի 85-ամյակը
Մշակույթ
17:33 19/05/2026
Հայաստան

«Ամբողջ Արցախին uպшնեgին մեր աչքի առջև». Գրողների միությունում նշեցին արgախgի բանաստեղծուհի Նվարդ Ավագյանի 85-ամյակը

«Այնպես, ինչպես իմ «Կորած մեղեդի» պատմվածքում տղային Բաքվի փողոցում թուրքերը սպանեցին իր սիրած աղջկա աչքի առջև, այնպես էլ ամբողջ Արցախին սպանեցին մեր աչքի առջև»,-ցավով ասում է արցախցի բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակագիր Նվարդ Ավագյանը։

Նա դժվարությամբ է համաձայնվել, որպեսզի Հայաստանի գրողների միությունը կազմակերպի իր 85-ամյակին նվիրված գրական հանդիսություն։ 

Գրողների միության քարտուղար Նորեկ Գասպարյանն խոստովանեց՝ այնքան էլ հեշտ չի եղել Նվարդ Ավագյանին համոզել կազմակերպել այս հանդիպումը. «Շարունակեցի համոզել և, ի վերջո, այսօր հավաքվել ենք»։

Նա նշեց, որ Նվարդ Ավագյանը տարբերվում էր բոլորից իր հրապարակախոսական ոճով, իր պոեզիայով։

Նվարդ Ավագյանին նրա գրչակից ընկերները նկարագրեցին՝ համահայկական դաշտի ազդեցիկ դեմքերից մեկը, ում խոսքը միշտ ծանրակշիռ է եղել, գրիչը միշտ ասելիքով հարուստ, ձեռքը դրած ժամանակի զարկերակի վրա։

Նվարդ Ավագյանը խոսեց իր «Կորած մեղեդի» ժողովածուի մասին, որտեղ պատմվածք կա հենց «Կորած մեղեդի» անունով։ Այն մի երիտասարդ զույգի պատմություն է, դեկտեմբերի 31-ին Բաքվի փողոցում տղային թուրքերը սպանում են հենց սիրած աղջկա աչքի առաջ։

«Չէի էլ կարող պատկերացնել, որ շուրջ 50-60 տարի անց այդ գրքի վերնագիրը  կամ «կորած մեղեդի» արտահայտությունը կդառնա ճակատագրական Արցախի կտրվածքով։ Կարծես ոչ մի առնչություն չկա թեմատիկ առումով, բայց ... կա, որովհետև այնպես, ինչպես այն տղային, ամբողջ Արցախին սպանեցին մեր աչքի առջև։ 

Մի փոքրիկ հույս ունեմ, որ գուցե ժամանակ գա ու այդ  կորած մեղեդին կգտնենք»։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder