ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու համար 4 անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Քաղաքական
09:01 19/05/2026
Հայաստան

ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու համար 4 անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

«Մայիսի 16-ին Լոռու մարզի Նորաշեն և Մեծավան բնակավայրերում «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 6-ը կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք»։ Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի խոսնակը։

Ըստ նրա, կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder