Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աղի չափից շատ օգտագործումը կարող է մեծացնել արյան բարձր ճնշման, սրտանոթային հիվանդությունների և կաթվածի ռիսկը
Աղի չափից շատ օգտագործումը (օրական 5 գրամից ավելի), ներառյալ պատրաստի սննդամթերքում պարունակվող և ուտելու ընթացքում հավելվող, կարող է վնասել առողջությունը` մեծացնելով արյան բարձր ճնշման, սրտանոթային հիվանդությունների և կաթվածի ռիսկը։ Այս մասին զգուշացնում են առողջապահության նախարարությունից։
Առողջ ընտրությունը սկսվում է առօրյա սովորություններից։ Նույնիսկ փոքր փոփոխությունները կարող են դրական ազդեցություն ունենալ առողջության վրա:
Սկսել պարզ քայլերից.
ընտրել թարմ մթերքներ՝ վերամշակված սննդի փոխարեն
պատրաստել ուտեստները քիչ աղով
ուսումնասիրել սննդային պիտակները և ընտրել ավելի քիչ աղ պարունակող տարբերակներ
սահմանափակել արագ սննդի և փաթեթավորված մթերքների օգտագործումը: