Վթարային ջրանջատում Արարատի մարզում մայիսի 20/21-ին
Հասարակություն
17:56 19/05/2026
Հայաստան

Վթարային ջրանջատում Արարատի մարզում մայիսի 20/21-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պոմպակայանում վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 20-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 21-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի՝ Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արևաբույր գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների,  «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder