ԱՄՆ դատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-ի
Իրավունք
10:51 19/05/2026
Աշխարհ

ԱՄՆ դատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-ի

ԱՄՆ-ի դաշնային դատարանը մերժել է ամերիկացի գործարար Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-ի և նրա գործադիր տնօրեն Սեմ Ալտմանի: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Դատարանը որոշել է, որ արհեստական բանականության ընկերությունը պատասխանատվություն չի կրում աշխարհի ամենահարուստ մարդու առջև՝ մարդկությանը օգուտ տալու իր սկզբնական առաքելությունից ենթադրաբար շեղվելու համար։

Օքլենդի(Կալիֆորնիա) դաշնային դատարանի ատենակալների միաձայն որոշմամբ՝ Մասկը չափազանց ուշ է ներկայացրել իր հայցը։ Ատենակալները այս հարցը քննարկել են երկու ժամից էլ քիչ։ Մասկը նշել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը։

«Ալտմանը և Բրոքմանը իրականում հարստացել են՝ գողանալով բարեգործական կազմակերպություն։ Միակ հարցն այն է, թե ե՞րբ են նրանք դա արել», - գրել է Մասկը X-ի իր էջում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ դատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-ի