Փաշինյանը հեշտ չի գնալու. Հայկ Մամիջանյան
Քաղաքական
17:17 20/05/2026
Հայաստան

Փաշինյանը հեշտ չի գնալու. Հայկ Մամիջանյան

«Մի շատ պարզ բանաձև գոյություն ունի՝ յուրաքանչյուր քաղբանտարկյալ, առաջին հերթին այսօր նաև Սրբազան Հայրը՝ Բագրատ Սրբազանը, իր բանտախցում լինելով, պայքարում է մեր իրավունքների համար, իրեն ամենաթանկը՝ ազատությունը, ծառայեցնում են պայքարին»,- ԱԱԾ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Մամիջանյանը, բազմաթիվ հասարակական քաղաքական գործիչներ, քաղաքացիներ հավաքվել են ԱԱԾ դիմաց՝ շնորհավորելու ԱԱԾ մեկուսարանում գտնվող Բագրատ Սրբազանի 55-ամյակը։ 

Մամիջանյանը նշեց, որ իրենք անդադար բարձրացնում են քաղբանտարկյալների հարցը՝ պահելով ուշադրության կենտրոնում։ 

«Ուզում եմ ֆիքսենք՝ 2024 թվականին Սրբազան Հայրը Հայաստանի պատմության մեջ ամենամարդաշատ բողոքի ակցիան է արել, նույնիսկ 2018 թվականին Փաշինյանը այդքան մարդ չի կարողացել փողոց հանել, ինչքան հավաքել էր Բագրատ Սրբազանը իր կոչով։ Եվ ոչ ոք իրավունք չունի վերլուծություններ կազմել ՝ հաջողված-չհաջողված։ Հույս առաջացրեց և մարդիկ շարունակում են ապրել, շարունակում են Հայաստանում լինել»,- ասաց ընդդիմադիր գործիչը։ 

Խոսելով նախընտրական քարոզարշավի մասին՝  Մամիջանյանը նշեց, որ ՀՀԿ-ն իր բոլոր 4 խոստումները կատարում է և հիմա մասնակցում է «Գնա, որ գնան» արշավին, որը ընտրությունների մասնակցությունը ավելացնելու միտված արշավ է։

Ինչ վերաբերում է  Փաշինյանի քարոզարզարշավին՝ նա ընդգծեց. «Նախ, նողկանք, որովհետև դա զզվելի է, նաև շատ լավ է, որ մարդիկ տեսնեն Փաշինյանի իրական դեմքը։

Հազար, ներողություն, իրարկե, այն մարդկանց, ովքեր իրանց մաշկի վրա զգում են իր գժությունները, բայց թող բոլորը տեսնեն և ում մտքով անցել է Փաշինյանին ձայն տալ, թող նայեն ու տեսնեն, որ ձայն են տալու մի մարդու, ով զավակ կորցրած հայ կնոջ ձեռից քաշում է, ով խաղաղ պայմաններում ՊՆ-ի անփութության պատճառով զոհված երեխայի պապիկին ասում է՝ ուշադրություն մի՛ դարձրեք, ով արցախցուն ասում ա՝ ինչու չես մահացել»։ 

Միաժամանակ Հայկ Մամիջանյանն ընդգծեց, որ Փաշինյանը հեշտ չի գնալու, բոլոր հնարավորությունները՝ օրինական և անօրինական, օգտագործելու է. «Պետք է պատրաստ լինենք, ինքը բոլոր կարմիր գծերը հատել է։ Առաջիկա ընտրությունները Հայաստանի լինել-չլինելու ընտրությունն է, ինքը որոշ մարդկանց խոստացել է, որ Հայաստանը չպետք է լինի և ամեն ինչ անելու է  այդ խոստումը  կատարելու համար։ Մենք չպետք է թույլ տանք, որ դա կարողանա անել, իսկ դրա համար անհրաժեշտ է գնալ ընտրությունների ու ընտրել հիմնական ընդդիմադիր, անցնելու հավականություն ունեցող թեկնածուի»։  

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder