Ինչ-ինչ, բայց թուրքի կոշիկ լիզողը չի կարող ինձ և մյու ընդդիմադիր գործիչներին մեղադրել պետական դավաճանության մեջ. Թևանյան
Քաղաքական
23:10 20/05/2026
Հայաստան

Ինչ-ինչ, բայց թուրքի կոշիկ լիզողը չի կարող ինձ և մյու ընդդիմադիր գործիչներին մեղադրել պետական դավաճանության մեջ. Թևանյան

«Պատկերացնո՞ւմ եք՝ Թուրքիայի և Ադրբեջանի շահերին ծառայող, և պետական դավաճանությամբ Արցախը և Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանն ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ»,-ֆեյսբուքյան եթերում հայտարարեց  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու, «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ ենթադրելով, որ «հաճախորդը հուզված է, նյարդայնացած, փրփուրներից է կախվում»։

Ըստ Թևանյանի՝ Փաշինյանը խոստացել է ընտրություններին աջակցության դիմաց նոր զիջումներ անել Ադրբեջանին և Թուրքիային։

«Ինչ վերաբերում է «պետական դավաճան» պիտակին, այ էդ մի բանը հաստատ քեզ չի ներվելու, որովհետև ինչ-ինչ, բայց թուրքի կոշիկ լիզողը չի կարող ինձ, իմ ընկերներին, մյու ընդդիմադիր գործիչներին մեղադրել պետական դավաճանության մեջ։ Դավաճանը ինքդ ես, քո էությամբ և գործունեությամբ և դու պատասխան ես տալու»,-հայտարարեց Թևանյանը՝ վստահեցնելով որ փաշինյանին չեն փրկելու թուրքերը և ադրբեջանցիները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder