Նարեկ Կարապետյանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, տխմար ստերի էջը պետք է փակվի. Վարդևանյան
Քաղաքական
10:39 20/05/2026
Հայաստան

Նարեկ Կարապետյանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, տխմար ստերի էջը պետք է փակվի. Վարդևանյան

«Քայլ 1. Հրապարակել տխմար սուտ,

Քայլ 2. Տխմար սուտի հիման վրա հարուցել քաղաքական քրեական վարույթ, բայց դրա մասին հայտարարել քաղաքական մարդու միջոցով ՆԱԽԱՊԵՍ,

Քայլ 3. Տարածել տխմար սուտը, շեղել ժողովրդին իրենց խայտառակ պահելաձևից»,- այսպես է արձագանքել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ ՔՊ տարածած հաղորդմագրությանը։ 

«Ամփոփում. Նարեկ Կարապետյանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, տխմար ստերի էջը պետք է փակվի, ատելության էջը պետք է փակվի՝ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ»,- գրել է նա։ 

Վարդևանյանը նաև գրել է.

«Քայլ 1. Կանանց քաշքշել, ատելություն տարածել, տխմար ու կեղծ լուրեր տարածել, սունկի մասին հայց ներկայացնել՝ վախից կալանքի տակ պահել Սամվել Կարապետյանին,

Քայլ 2. Սրտիկ ուղարկել ադրբեջանին, երջանիկ գրկել էրդողանի գիրքը, իսկ քո ժողովրդի վրա գոռաս, մատ թափ տաս, պառակտես,

Քայլ 3. Ծանոթանալ սոցիոլոգիական հարցումներին՝ խուճապի մատնվել

Ամփոփում. Հունիսի 7-ին, մասնակցեք ընտրություններին: Մասնակցությունը ընտրություններին մեր ուժեղ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է: ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ գալիս են»

Աղբյուրը`Panorama.am
Placeholder