Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել, դպրոցներում տարհանում է իրականացվել
Հասարակություն
12:03 20/05/2026
Տարածաշրջան

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել, դպրոցներում տարհանում է իրականացվել

Թուրքիայի Մալաթիա շրջանի Բաթթալգազի քաղաքում այսօր առավոտյան տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ։ Էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 5.6 մագնիտուդ, այս մասին հայտում են Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։

Վնասների, տուժածների մասին այս պահին հաղորդագրություններ չկան,  սակայն հեռուստատեսային կադրերում երևում են, թե ինչպես են կազմակերպում դպրոցներից տարհանում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder