Թեհրանի հարավում ձերբակալվել է իսրայելական գործակալ. Իրանական ԶԼՄ
Քաղաքական
14:55 20/05/2026
Հայաստան

Թեհրանի հարավում ձերբակալվել է իսրայելական գործակալ. Իրանական ԶԼՄ

«Իրանի անվտանգության ուժերը Թեհրանից հարավ գտնվող Ռեյ շրջանում ձերբակալել են Իսրայելի Մոսսադ լրտեսական գործակալության հետ կապված մի տղամարդու»։ Այս մասին գրում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը։

Ռեյ շրջանի դատախազը տեղական լրատվամիջոցների հայտնել է, որ կասկածյալը նույնականացվել և ձերբակալվել է անվտանգության ուժերի կողմից իրականացված  լայնածավալ հետախուզական և օպերատիվ աշխատանքներից հետո։

Նա նշել է, որ անձը կալանավորվել է, և այժմ հետաքննություն է ընթանում։

Կասկածյալի ինքնության կամ կոնկրետ գործունեության վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս  չեն հրապարակվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder