Նոր մանրամասներ Մասիսի ողբերգական հրդեհից
Հասարակություն
11:13 20/05/2026
Հայաստան

Նոր մանրամասներ Մասիսի ողբերգական հրդեհից

ՆԳՆ փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել երեկ երեկոյան Մասիսի քաղաքում բռնկված ողբերգական հրդեհից՝ հաստատելով, որ դեպքի վայրում երկու դի է հայտնաբերվել։

Մայիսի 19-ին, ժամը 20։25-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող շինություններից մեկի ներսում, որը ծառայում է որպես կացարան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:35-ին, մարվել` 20:40-ին։ Խոհանոցում՝ մոտ 10 քմ, այրվել է գույք։ Շինության ներսում հայտնաբերվել է երկու տուժած և երկու քաղաքացու դի։

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների դիերը մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային, իսկ տուժածներին՝ շտապօգնությանը․ վերջիններս հոսպիտալացվել են։

Լուսանկարը՝ արխիվից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder