Եթե ՔԿ-ն 24 ժամվա ընթացքում չհերքեց իր պնդումը, դատական հայց է լինելու. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
17:47 20/05/2026
Հայաստան

Եթե ՔԿ-ն 24 ժամվա ընթացքում չհերքեց իր պնդումը, դատական հայց է լինելու. Նարեկ Կարապետյան

«Երբեք բացի Հայաստանի քաղաքացիությունից, չեմ ունեցել ոչ մի երկրի քաղաքացիություն»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ  Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով այսօր քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը։ 

Ըստ նրա, հարուցված վարույթը երևի վերջին օրերին ՔՊ-ի պահելաձևից ուշադրությունը շեղելու համար է։ Նա ասաց, որ իրեն չեն կանչել հարցաքննության։ 

«Եթե քննչական կոմիտեն մինչև երեկո կամ 24 ժամվա ընթացքում չհերքեց իր պնդումը, դատական հայց է լինելու, քանի որ սխալ տեղեկություն է հաղորդել»,- ասաց Ն. Կարապետյանը։

Նա նշեց, որ մի քանի երկրում ունի ընկերություններ, որոնց սեփականատերն է, բայց քաղաքացիության խնդիր չկա։

«Երբեք չեմ էլ ուզել այլ երկրի քաղաքացիություն ունենալ, միշտ իմ ապագան տեսել եմ Հայաստանու»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Հարցին՝ ՌԴ  իրավաբանական ռեգիստրի կայքում ձեր անուն-ազգանունով անձի դիմաց նշված է ՌԴ քաղաքացի, Կարապետյանն ասաց, որ նման խնդիր չկա, փաստաբանները դիմել են համապատասխան մարմնի՝ պարզաբանում ստանալու համար։

Նա ընդգծեց, որ կարող է լինել այլ երկրում գործող ընկերության բաժնետեր, բայց միայն ՀՀ քաղաքացիություն ունի։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder