Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մենք օրենքներ ենք ընդունելու, արգելելու ենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել, նվերներ ստանալ Հայաստանում. Կարապետյան
«Մենք օրենքներ ենք ընդունելու, արգելելեու ենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել, նվերներ ստանալ Հայաստանում»,- «Երեք հարց Սամվել Կարապետյանին» հաղորդաշարի ժամանակ սաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը
Արձագանքելով Ալիկ Ալեքսանյանի խնդրանքին՝ մեկնաբանելու Ալիևի խորհրդական Հիքմեդ Հաջիևի հայտարարությանը, թե 300 հազար ադրբեջանցի պահանջում են գալ Հայաստան՝ Սամվել Կարապետյանը ենթադրեց, որ Ալիևը բարկացել է, քանի որ ՔՊ-ի ներկայացուցիչները վերջին օրերին հայտարարում են, թե նման բան չկա ընդդիմությունն է հնարել այն։
«Դրա համար իրենց շեֆը բարկացել է և իր խորհրդականի միջոցով զգուշացրեց՝ «խելոք մնացեք, ձեններդ կտրեք, դուք չեք որոշում, մենք ենք որոշում։ Դա առաջին զգուշացումն էր, ես անհանգստություն ունեմ, որ եթե շարունակեն (ՔՊ-ականները) հրաժարվել՝ նույնիսկ գործողություններ կլինեն։ Շատ քիչ ժամանակ է մնացել, մեր ժողովուրդն ասելու է իր խոսքը, մենք գալով իշխանության, միանգամից այդ խոսույթը վերացնելու ենք։ Ինչքան էլ փորձեն հրաժարվել, որ այդպիսի բան կա, համնայն դեպս, ես ինչպես տեսնում եմ, Փաշինյանը չի հրաժարվում, 300 հազար ադրբեջանցիներ արդեն պատրաստվում են ներխուժեն Հայաստան՝ հողատարածքներ, տներ առնելով։ Բոլորն արդեն գիտեն, որ նրանց համար արդեն ազատվում են գյուղեր, դպրոցներ, մանկապարտեզներ։ Հայաստանի չքնաղ բնությունը շատ է դուր եկել ադրբեջանցիներին և իրենց շեֆին։ Դրա համար մեր երկիրը, նորից ենք կրկնում, լուրջ վտանգի տակ է, բայց ինչքան էլ իրենց դուրը գա՝ մենք օրենքներ ենք ընդունելու, արգելելեու ենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել, նվերներ ստանալ Հայաստանում»,- ասաց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը։
Մանրամասները՝ տեսանյութում;